ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի հարցով բանակցությունների հերթական փուլը՝ մայիսին, Նյու Յորքում

Իրանի հարցով բանակցությունների հերթական փուլը՝ մայիսին, Նյու Յորքում
21.04.2014 | 13:26

Հաջորդ ամիս Նյու Յորքում կմեկնարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Իրանի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի կողմից գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին ասել է, որ բանակցությունները տեղի կունենան ՄԱԿ-ում կայանալիք՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրի քննարկումների ժամանակ։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ